‘Կրավչուկը մեկնաբանել է Սաակաշվիլիին քաղաքացիությունը վերադարձնելու որոշումը’

1233

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը պարզաբանել է, թե ինչու է Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը։

Պետության գործող ղեկավարի համար դա «արդարության և պատվի» հարց էր, ասել է Կրավչուկը։

«Մենք ախր հասկանում ենք, թե ինչպես Պյոտր Պոռոշենկոն քաղաքացիություն շնորհեց Սաակաշվիլիին․ շատ արագ տվեց ու շատ արագ ետ վերցրեց։ Ես համոզված եմ, որ այդ գործողություններում բացարձակապես ազգային շահ չկար։ Այդտեղ Պոռոշենկոյի անձնական շահերն էին»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը «112 Ուկրաինա» հեռուստատեսության եթերում։

Կրավչուկի կարծիքով՝ Սաակաշվիլին հազիվ թե Ուկրաինայում պետական պաշտոն ստանա, քանի որ նա պետք է «աշխատի իր հայրենիքում, իր հողի վրա»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Ռոլան Գարոս. Նադալն ու Ցիցիպասը դուրս են եկել երրորդ շրջան’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»- «Արսենալ». Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ’