‘Կրեմլը «Մինսկ-2»-ի մասին. բոլոր որոշումները պետք է կատարել, պատրաստ ենք ‘

1271

Նորմանդական գագաթնաժողովի Մինսկում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է կատարվեն, Ռուսաստանը պատրաստ է խաղաղ գործընթացի երաշխավորը լինել եւ շուտով հնարավոր է համաձայնեցվի այդ խնդրի հետ կապված երկրների ղեկավարների հերթական հեռախոսազրույցի ամսաթիվը: РИА Новости հետ հարցազրույցում ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը հինգշաբթի Մինսկում ավարտեցին Ուկրաինայում ճգնաժամի հարցով կարգավորման բանակցությունները: Բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ անհապաղ եւ համապարփակ կրակի դադարեցումը պետք է սկսվի փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերումն ապահով հեռավորության վրա պետք է սկսվի կրակի դադերացումից ոչ ուշ, քան երկու օր անց եւ եւ ավարտվի 14 օրերի ընթացքում: Մինչեւ տարեվերջ Ուկրաինայում պետք է անցկացվեն սահմանադրական բարեփոխումներ:

Երաշխավոր, բայց ոչ կատարող

Ռուսաստանը բազմիցս հայտարարել էր, որ չի հանդիսանում հակամարտության կողմ Ուկրաինայում, ինչը պնդում են Ուկրաինան եւ Արեւմուտքը, սակայն պատրաստակամություն էր հայտնում աջակցել Դոնբասում խաղաղ կարգավորմանը` ապահովելով այդ շրջանների բնակիչների իրավունքները եւ օրինական շահերը: Այսօր դա կրկին հաստատել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:

«Ռուսաստանը՝ երկիր է, որը կանչված է հակամարտության կողմերի նախաձեռնությամբ: Այն երկիր է, որ հակամարտության կողմերին կոչ է արել ստորագրել մինսկյան պայմանավորվածությունների կատարման փաթեթը: Բայց Ռուսաստանը այն կողմը չէ, որը կատարում է այդ փաթեթը: Այն երկիր է, որը հանդես է գալիս երաշխավորի դերում, որը հանդես է գալիս կոչով, բայց, անկասկած, այն կողմը չէ, որը պետք է գործողություններ նախաձեռնի դրա համար: Մենք պարզապես ֆիզիկապես չենք կարող դա անել, որովհետեւ Ռուսաստանը հակամարտության մասնակից չէ»,- ասել է Պեսկովը:

Նախօրեին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ չի բացառում նոր սանկցիաները Ռուսաստանի դեմ, եթե մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հետ «դժվարություններ լինեն»: Նման նախազգուշացումներով են հանդես եկել ԵՄ մի շարք այլ անդամներ, որոնք անցած գագաթնաժողովին չեղյալ չհամարեցին ՌԴ նկատմամբ ավելի վաղ ընդունված կետային պատժամիջոցները, բայց հետաձգեցին սահմանափակող նոր միջոցների հարցը:

Ծրագիրը ենթակա է կատարման

Խոսելով պայամանավորվածությունների իրականացման հեռանկարների մասին` մամլո խոսնակը հույս հայտնեց ծրագրի բոլոր կետերի կատարման վերաբերյալ: «Այն ամենը, ինչ գրված է ծրագրում, ենթակա է կատարման»,- ասել է Պեսկովը:
Մամլո խոսնակը տեղեկացրեց, որ ՌԴ նախագահը Մինսկի գագաթնաժողովի արդյունքների հետ կապված անհրաժեշտ կարգադրությունները արդեն տվել է: Մասնավորապես, խոսքը գնում է՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների կողմից ռազմական փորձագետներին՝ Դեբալցովոյի իրավիճակի գնահատման կարգադրություններ անելու մասին է, որպեսզի պարզել, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների բռնկումից’