‘ԱՄՆ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների բռնկումից’

1254

ԱՄՆ անհանգստացած է վերջին ժամանակներին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների բռնկումից: Այս մասին փետրվարի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է արտահայտել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը:

Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգերն աջակցում է բանակցային գործընթացի ներկայիս ձևաչափին:

«Լուծումը չպետք է հիմնված լինի բռնության վրա: ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Այս համատեքստում նա հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կատարոմ են միայն միջնորդական գործառույթներ և չեն կարող հակամարտության լուծումը պարտադրել կողմերից որևէ մեկին:

Միլզը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ և Մինսկի խմբի  համանախագահները միշտ էլ կդատապարտեն հակամարտության գոտում տեղի ունեցող բռնությունները, քանի որ դա համարում են անընդունելի: 

Նախորդ հոդվածը‘Կրեմլը «Մինսկ-2»-ի մասին. բոլոր որոշումները պետք է կատարել, պատրաստ ենք ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Մայնց»՝ 4-2.«Բորուսիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)’