‘Կրեմլը չի մեկնաբանում Նեմցովի մարդասպանների մասին «НГ»-ի հոդվածը’

1346

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել «Новая газета»-ի այն տեղեկատվությունը, թե Պուտինին հայտնի է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն: «Դա պետք է թերթը մեկնաբանի»,- ասել է նա:

Երեքշաբթի «Новая газета»-ն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ նախագահին զեկույց է ներկայացվել Նեմցովի սպանության հետաքննության ընթացքի մասին, որում, պարբերականի տվյալներով՝ եղել է նաև սպանության պատվիրատուի անունը:

Բացի այդ՝ թերթը հաղորդել է ինչ-որ «գնդակահարության ցուցակի» մասին, որտեղ, իբր, ընդգրկված են ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Մասնավորապես, ըստ թերթի տեղեկությունների, Նեմցովից բացի՝ այդ ցուցակում են Ալեքսեյ Վենեդիկտովը, Միխայիլ Խոդորկովսկին և Քսենյա Սոբչակը:

 «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում Պեսկովն այդ տեղեկություններն անհեթեթ է անվանել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մահացել է նկարիչ Լեւոն Կոջոյանը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է ‘