‘Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է ‘

1108

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 12-13-ը Աստանայում,  մի քանի օրով հետաձգվել է, տեղեկացնում է  Interfax-ը:

Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ առանց մանրամասնելու հետաձգման պատճառները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ը  Աստանայում տեղի կունենա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, որի ընթացքում տարբեր հարցերի թվում քննարկվելու էին նաև եվրասիական ինտեգրման հարցերը: Եվրասիական տնտեսական  միության անդամ Հայաստանի մասնակցության մասին չէր հաղորդվում: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանին հրավեր չուղարկելու փաստը, նշել էր, որ «երեք երկրներն իրար հետ հակասություններ ունեն», մինչդեռ, ըստ Քոչարյանի, Հայաստանը որեւէ հակասություն չունի, այդ պատճառով մասնակցության անհրաժեշտություն չկա:

Նախորդ հոդվածը‘Կրեմլը չի մեկնաբանում Նեմցովի մարդասպանների մասին «НГ»-ի հոդվածը’
Հաջորդ հոդվածը‘Հարձակվել են «ՎՏԲ­» բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա’