‘Կրեմլը պաշտպանել է Հաշոգիի գործով սաուդյան արքայական ընտանիքի դիրքորոշումը’

2155

Կրեմլը ողջունել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դիրքորոշումը՝ «Հաշոգիի գործը» մանրակրկիտ հետաքննելու շահագրգռվածության կապակցությամբ:

«Մենք լսեցինք այդ սպանությունը դատապարտելու, դրա հետ թագավորական ընտանիքի կապ չունենալու վերաբերյալ  թագավորական ընտանիքի հայտարարությունը: Մնացած ամեն ինչը հետաքննության խնդիրն է, ինչն արքայական ընտանիքն էլ է ցանկանում: Մենք ողջունում ենք դա»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա տեղին չի համարել այն հարցը, թե արդյոք Մոսկվան հավատում է սաուդյան միապետների հայտարարություններին, թե իրենք կապ չունեն Հաշոգիի սպանության հետ: «Ես կարծում եմ՝ այդ հարցն անտեղի է: Կա թագավորի պաշտոնական հայտարարությունը, թագաժառանգի հայտարարությունը: Սկզբունքորեն՝ մենք որևէ հիմք չունենք չհավատալու»,- ընդգծել է Պեսկովը:

Նախօրեին սաուդյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի միջև, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԸՕ-ի նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Կոստանյան. Պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում’