Կրեմլը պատասխանել է ԱՄՆ բանաձևի նախագծին

424

ԱՄՆ կոնգրեսականներ Սթիվ Քոենի և Ջո Ուիլսոնի ներկայացրած բանաձևի նախագիծը, որում առաջարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չճանաչել պետության ղեկավար` այն դեպքում, եթե նա որոշի այդ պաշտոնում առաջադրվել 2024 թ․–ին, չի տեղավորվում ժամանակակից միջազգային հարաբերությունների շրջանակներում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ ամերիկացի խորհրդարանականների այդ նախաձեռնությունն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պաշտոնապես միջամտում է այլ պետությունների ներքին գործերին։

«Մենք համոզված ենք, որ միայն ռուսաստանցիները կարող են որոշել՝ ով և երբ պետք է դառնա Ռուսաստանի Դաշնության նախագահը»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը երեկ Շուշիում փոխանցել է նախօրեին զոհված 3 հայ զինծառայողի մարմին
Հաջորդ հոդվածըԴանիիլ Մեդվեդեւը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ATP Finals-ում