Կրեմլում արձագանքել են Ջեն Փսակիին, որը Ռուսաստանը համեմատել է աղվեսի հետ

774

Կրեմլում քամահրանքով են արձագանքել Սպիտակ տան մամուլի խոսնակի արտահայտությանը, որը Ռուսաստանը համեմատել է աղվեսի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը կրում է Մոսկվան, որը նման է աղվեսի, որ հավանոցի տանիքից գոռում է, թե վախենում է հավերից։

Դրանից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր համանման համեմատություն արել՝ նշելով, թե աղվեսն ուզում է գրոհել հավանոցի վրա, քանի որ «հավերը վտանգ են ներկայացնում»։

«Ամեն դեպքում՝ Ռուսաստանը ավանդաբար համեմատել են արջի հետ։ Եվ ամենամեծ ցանկության դեպքում անգամ նա չի կարող բարձրանալ հավանոցի տանիք։ Նա չափազանց մեծ է ու ծանր դրա համար։ Թեպետ պատկերավոր համեմատությունները իմ գործառույթների մեջ չեն մտնում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԳվինեա Բիսաուի նախագահը հայտարարել է հեղաշրջման անհաջող փորձի մասին
Հաջորդ հոդվածըՄինչ դիվանագետները վիճում են, զորքերի կուտակումն Ուկրաինայի շուրջ շարունակվում է