‘Կրկնակի պակաս իրանցի. Մամուլ’

927

Ըստ նախնական ոչ պաշտոնական գնահատականների, այս տարի «Նովրուզի» տոնակատարությունները (մարտի 21-ը) Հայաստանում նշելու նպատակով եկած իրանցիների թիվը` համարյա կրկնակի պակաս է եղել անցած տարվա նույն ցուցանիշներից:

«ՀԺ»-ի հետ զրույցում այսպիսի գնահատականներ են ներկայացրել իրանցի զբոսաշրջիկներին տարբեր ծառայություններ մատուցող մասնավոր անձինք: Ըստ այդմ` եթե անցած տարի իրանցի զբոսաշրջիկներին Մեղրիից Երևան հասցնելու համար մասնավոր փոխադրողները պահանջում էին 200 դոլար, ընդ որում իրանցիները հերթ էին կանգնում, ապա հիմա նույն ծառայության համար մեր վարորդները կարող են ակնկալել ընդամենը 100-120 դոլար: Ընդ որում այս տարի մեր վարորդները մաքսատան մոտ պետք է բավական երկար ժամանակ սպասեն, որպեսզի կարողանան համապատասխան քանակությամբ «պասաժիր» հավաքել: Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում: Թերթը նշում է, որ անցած տարի «Նովրուզի» օրերին Հայաստան էր ժամանել մոտ 15 հազար իրանցի զբոսաշրջիկ:

Նախորդ հոդվածը‘Հայ և զամբիացի ժողովուրդների «դարավոր բարեկամությունը» թևակոխեց նոր փուլ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսում՝ հիվանդների հաշվին. Մամուլ’