‘Կրույֆ. «Կիսապաշտպանները լավ մարզիչներ են դառնում»’

922

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրույֆը կարծում է, որ այն մարզիչները, ովքեր ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ հանդես են եկել կիսապաշտպանությունում, լավ մասնագետներ են դառնում:

-Կարծում եմ` կիսապաշտպանները լավ մարզիչներ են դառնում: Խաղային այդ դիրքը նրանց մտածելու և խաղը կառուցելու ընդունակություն է տալիս: Նրանք արդեն խաղադաշտում վերլուծել են բոլոր գործողությունները և ինչ-որ առումով մարզիչ են եղել` չգիտակցելով այդ մասին: Այս առիթով կարող եմ բերել Ռայկարդի և Գվարդիոլայի օրինակները,-Կրույֆի խոսքը մեջբերված է «France Football»-ից:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Գարի Նևիլը գլխավորել է «Վալենսիան»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Մտադիր եմ վերադառնալ աշխատանքիս, որպեսզի կազմակերպեմ մեծ տոն՝ Եվրո-2016-ը Ֆրանսիայում»’