Կրտսեր Թրամփ․ պաղեստինցիների զենքը նման է Աֆղանստանում ԱՄՆ-ի թողած զենքին

228

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփը, նշել է, որ պաղեստինցիների օգտագործած զենքը նման է այն զենքին, որն ամերիկացի զինվորականները թողել էին Աֆղանստանում 2021 թ․ այդ երկրից հեռանալուց հետո։

«Ինքնաձիգներն ավելի նման են ամերիկյան M-4-երի, քան սովորական AK-47-ի, ինչը մենք սովոր ենք տեսնել Մերձավոր Արևելքում։ Կարո՞ղ են դրանք լինել այն 70 հազար ավտոմատներից, որ մենք թողել էինք «Թալիբանին»,- X սոցցանցի իր էջում գրել է կրտսեր Թրամփը՝ մեկնաբանելով Sky News-ի այն տեսահոլովակը, որում պաղեստինցիները ցնծում են հակամարտության մեկնարկի կապակցությամբ։

Նախորդ հոդվածըՄԱԿ առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ ՌԴ-ն հանդես է գալիս Գազայում զինադադարի և բանակցությունների օգտին