Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 5 աճյուն, Վարանդայի հատվածում՝ 1-ից ավելի աճյուններ

916

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 10-ին շարունակվել են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է 44-օրյա պատերազմի մասնակցի 5 աճյուն, իսկ Վարանդայի հատվածում՝ 1-ից ավելի աճյուններ:

Այսօր հայտնաբերված աճյունների ինքնությունը և հստակ թիվը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ավելի քան 1637 աճյուն:

Նախորդ հոդվածըՎարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի տրանսֆերի մասին