Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն

672

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարները աճյունների մասունքները տեղափոխել են դատաբժշկական բյուրո:
Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:

Նախորդ հոդվածըԳյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ հոդվածըՀադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 5 աճյուն, Վարանդայի հատվածում՝ 1-ից ավելի աճյուններ