‘ՀԱԷԿ-ը կանգնեցվել է պլանային վերանորորգման և վերալիցքավորման համար’

832

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:

Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն՝ ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան «փչացնում» է Սերժ Սարգսյանին և «մեսիջ» հղում ՀՀ քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘«Շունն ու Կատուն» գաղտնագրի վերլուծականը՝ արդի աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո’