‘Հալաբյան փողոցի վրա պայթել է դեղին երթուղային ավտոբուս. Կա 1զոհ’

8670

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկի մոտ պայթել է դեղին երթուղային ավտոբուս: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, հայտնի է, որ կա 1 զոհ: Տեղում են շտապօգնության բժիշկները, հրշեջները, ոստիկանները: Պայթյունից ջարդվել են հարակից շենքերի ապակիները: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: 

Լրացված

ՀՀ ԱԻՆ-ը դեպքի կապակցությամբ տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարները` Լիլիթ Թադեւոսյանի:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Քանի կոնսենսուս չկա, Կոնգրեսը առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի քննարկմանը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են ավտոբուսի պայթյունից տուժածների անունները’