Համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության փաթեթը

217

ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը, ինչպես նաև խոշոր ընկերությունների համար 15 % նվազագույն հարկը։ Հունգարիային նույնպես թույլ է տրվել Եվրամիության ֆոնդերից օգտագործել 5,8 եվրոյի չափով միջոցներ՝ եթե Բուդապեշտը կատարի 27 նախնական պայմաններ, հաղորդել է ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը։

Դեկտեմբերի 10-ին ԵՄ խորհուրդը հաստատել է 2023 թ․ Ուկրաինային 18 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության հատկացումը։ Նշվում է, որ այդ վարկը Ուկրաինայի համար 10-ամյա  արտոնություն կունենա։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի տնտեսական օգնության ֆինանսավորումը կարող է տրվել պարբերական տրանշներով՝ որպես արտոնյալ վարկ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄի քանի երկիր դեմարշ է արել Մակրոնի հայտարարության կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուները