Մի քանի երկիր դեմարշ է արել Մակրոնի հայտարարության կապակցությամբ

280

Փարիզում Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ ներկայացնող պատվիրակները երկուշաբթի դեմարշ են արել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ վերջերս արած հայտարարության կապակցությամբ՝ եվրոպական անվտանգության նոր կառույցում Ռուսաստանի համար անվտանգության երաշիքների վերաբերյալ, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին` տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Լրատվական գործակալության զրուցակիցների խոսքով՝ Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Էստոնիայի ներկայացուցիչները գրավոր դեմարշը ֆրանսիական ԱԳՆ-ում մայրցամաքային Եվրոպայի տնօրինությանն են ներկայացրել երկուշաբթի։ Փաստաթղթում քննադատության է ենթարկվում եվրոպական անվտանգության հարցերով Ռուսաստանի հետ բանակցությունների գաղափարը, քանի որ Մոսկվան ցույց է տվել, որ իր նպատակն այդ երկխոսությունում Եվրոպայի պառակտումն ու թուլացումն է։

Դեկտեմբերի 5-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել չշտապել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները քննարկելու հարցում և հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, քննարկել անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽրիստո Ստոիչկովը՝ աշխարհի առաջնության ամենամեծ հիասթափությունների մասին
Հաջորդ հոդվածըՀամաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության փաթեթը