‘Համանախագահաները անհանգստացած են ծանր զենքերի կիրառման վտանգից’

1235

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման հույս են հայտնում: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ այս մասին ասված է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդի թվիթերյան գրառման մեջ, որը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նշվում է նաեւ, որ թվիթերում րոպեներ առաջ կատարած սեփական գրառմամբ էլ ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ համանախագահները ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գրեյս Քելլին, կամ՝ հրաբուխը մարեց ձյան տակ’
Հաջորդ հոդվածը‘Օբաման ողջունել է Մյանմայի «ազատ և արդար» ընտրությունները’