‘Օբաման ողջունել է Մյանմայի «ազատ և արդար» ընտրությունները’

1104

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ազատ և արդար ընտրություններ» անցկացնելու կապակցությամբ շնորհավորել է Մյանմայի նախագահ և նախկինում ռազմական խունտայի  առաջնորդ Տեյն Սեյնին:

Կիրակի օրը կայացած համապետական ընտրություններում ընդդիմադիր «Ազգային լիգա՝ հանուն դեմոկրատիայի» կուսակցությունը ստացել է ընտրողների 90 %-ի քվեն: Լիգայի առաջնորդը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին, հայտարարել է, որ իր կուսակցությունը բավարար ձայներ է ստացել՝ երկրի պատմության ընթացքում առաջին դեմոկրատական կառավարությունը ձևավորելու համար:

Մյանմայի բանակի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել նոր կառավարության հետ, իսկ նախագահ Տեյն Սեյնը խոստացել է ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը կառավարությանը:

Երկրի սահմանադրության համաձայն՝ Աուն Սան Սու Չժին չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ նրա վերջին ամուսինը բրիտանացի է, իսկ որդիներն արտասահմանյան անձնագիր ունեն:

«Ազգային լիգա՝ հանուն դեմոկրատիայի» կուսակցությունը Բիրմայում (ներկայում՝ Մյանմա) 1991 թ. նույնպես հաղթել էր ընտրություններում, սակայն դրանց արդյունքները չեղյալ էին հայտարարվել ռազմական խունտայի կողմից, իսկ Աուն Սան Սու Չժին ձերբակալվել էր: Ընդհանուր առմամբ՝ նա բանտում և տնային կալանքի տակ է անցկացրել 15 տարի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Համանախագահաները անհանգստացած են ծանր զենքերի կիրառման վտանգից’
Հաջորդ հոդվածը‘Femen-ի ակտիվիստները մերկացել են Ռադայի մոտ՝ ի պաշտպանություն համասեռականների’