ՀԱՄԱՍ-ը սառեցրել է պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունները

211

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Բեյրութի արվարձանում խմբավորման ղեկավարության անդամ Սալեհ ալ Արուրիի սպանությունից հետո հայտարարել է Գազայի հատվածում պահվող  պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ բանակցությունները սառեցնելու մասին։

Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան այդ սպանությունը որակել է «ահաբեկչական գործողությություն», որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը և ավելի սաստկացնում Իսրայելի թշնամանքը պաղեստինցիների հանդեպ։

Ալ Արուրիին համարում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հիմնադիրներից մեկը։ 2017 թ․ նա ընտրվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալի պաշտոնում և մինչև վերջ համարվում էր արմատական շարժման «երկրորդ համարը»։ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն սպառնացել էր վերջ տալ նրան՝ դեռ մինչև հոկտեմբերի 7-ին հակամարտության սրացումը։

Նախորդ հոդվածըԼիբանանը մեղադրում է Իսրայելին
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում կոչ են անում լիցքաթափել ուկրաինական հակամարտությունը