ՄԱԿ-ում կոչ են անում լիցքաթափել ուկրաինական հակամարտությունը

198

ՄԱԿ-ում մարդու իրավունքների գծով Գերագույն հանձնակատարի վարչությունը երեքշաբթի օրը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել քայլեր ձեռնարկել հակամարտությունը լիցքաթափելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու և միջազգային իրավունքի նորմերը պահպանելու ուղղությամբ։

«Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է ոչ ընտրողական հարձակումները և գրոհները քաղաքացիական կառույցների վրա։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լիցքաթափելու, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու և միջազգային իրավունքի նորմերը պահպանելու ուղղությամբ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Վարչությունը ռազմական գործողությունների էսկալացիա է արձանագրել, որոնք խաղաղ բնակիչների մահվան են հանգեցնում երկու երկրներում էլ։

2023 թ․ դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի կենտրոնը, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, 100-ից ավելի մարդ վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ բնակելի շենքեր և քաղաքացիական կառույցներ։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը սառեցրել է պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունները
Հաջորդ հոդվածըՏոկաևը հերքել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին լուրերը