Համավարակն աշխարհում․ վերջը չի երևում

393

Կորոնավիրուսի համավարակի հարցերով միջազգային գագաթնաժողովը կկայանա մայիսի 12-ին, երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տունը։

ԱՄՆ-ում, մինչ այդ, աճում է վարակակիրների թիվը, որոշ նահանգներ կրկին սահմանափակումներ են մտցնում։ Մինչդեռ երկրի Դաշնային շրջանային դատարանը Բայդենի վարչակազմի հրահանգը՝ օդանավերում և հասարակական տրանսպորտի այլ միջոցներում պարտադիր դիմակներ կրելու վերաբերյալ, անօրինական է ճանաչել և որոշել է կասեցնել այն։

Չինաստանի իշխանությունները նշում են Շանհայում կարանտինային միջոցառումների օգտակար լինելը։ Մեգապոլիսում կոշտ լոքդաուն է հայտարարվել մարտին՝ Covid-19-ի բռնկման պատճառով։ Պաշտոնական տվյալներով՝ դրանից հետո այնտեղ արձանագրվել է երեք մահ։

Սիդնեյի նավահանգիստ է մտել զբոսանավ, երկու տարվա ընթացքում՝ առաջին անգամ։ Այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսից մահացան Ruby Princess զբոսանավի տասնյակ զբոսաշրջիկներ, Ավստրալիայի նավահանգիստներում կայանելն արգելված էր։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՉավի. «Բարսելոնան» գրեթե հրաժեշտ տվեց Լա լիգայում հաղթելու հնարավորությանը
Հաջորդ հոդվածըԴատարանն արգելել է զբոսանավը դուրս բերել նավահանգստից