‘Համբույրի մեջ վատ բան չկա. Շուշան Պետրոսյանը՝ «կրքոտ» ոստիկանի մասին’

1543

Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով համբուրել էր ակտիվիստի պարանոցը:

Դեպքից հետո ոստիկանի ծառայությունը կասեցվել էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով այդ միջադեպին, ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում համբույրի մեջ.

«Ես գտնում եմ, որ համբույրի մեջ ինչ-որ վատ բան չկա, և կարծում եմ, որ սա թեմա չէ՝ ինչ-որ բողոք բարձրացնելու համար, քանի որ այդտեղ տգեղ ոչ մի բան չեմ տեսնում»,-Շուշան Պետրոսյանի խոսքերն է մեջբերում lurer.com-ը:

Նախորդ հոդվածը‘Քրեական գործ հարուցվել է, բայց Շիրակի դատախազին մեղադրանք չի առաջադրվել. ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. «Մեր կողքինը մեզ շատ մոտ է՝ ուշադրություն չենք դարձնում»’