‘«Համբուրգ»-«Բորուսիա».Խաղից առաջ’

1141

Մարտի 7,  շաբաթ, ժամը՝ 18:30

Մրցավար՝ Պետեր Հագելման 

Բունդեսլիգայի 24-րդ մրցափուլի շրջանակում Համբուրգում կհանդիպեն տեղի նույնանուն թիմն ու Դորտմունդի «Բորուսիան»:Այս մրցամարտում միմյանց դեմ դուրս կգան ավանդույթներով հարուստ երկու թիմեր, որոնք գտնվում էին մրցաշարային աղյուսակի անդունդում,սակայն հիմա վերելք են ապրում, թեև «Համբուրգը» ներկայումս փոքր ինչ դոփում է տեղում (23 խաղից 24 միավոր)  և հիմա գտնվում է 15-րդ հորիզոնականում: «Բորուսիան» այս պահին ունի արդեն 28 միավոր,որն էլ հնարավորություն է տվել բարձրանալու 10-րդ հորիզոնական: Ակնհայտ է,որ հաղթանակ է հարկավոր թե՛ տանտերերին, թե՛ հյուրերին, և այդ իսկ պատճառով համառ և լարված հանդիպում է սպասվում:

«Համբուրգը» անցած մրցափուլում նվազագույն (1:2) հաշվով զիջեց «Այնտրախտին», սակայն կարող էր և ավելի շատ գնդակ բաց թողնել, քանի որ հանդիպման մեծ մասը, Մաթիաս Oստրցոլեկի հեռացումից հետո, անցկացրեց 10 հոգով:

Որակազրկման պատճառով այս պաշտպանը բաց կթողնի նաև այս հանդիպումը: Հնարավոր է նրան փոխարինի Ռոնի Մարկոսը,որի կողքին կխաղան Դենիս Դիկմայերը,Յոհան Ջուրուն և Սլոբադան Ռայկովիչը: Դարպասները կպաշտպանի Յարոսլավ Դրոբնան: Հենց նրանք էլ պետք է կարողանան պաշտպանվել դորտմունդցիների հարձակումներից և նրանց խաղից շատ բան պայմանավարված կլինի:

Սակայն, այ թիմի հիմնական խնդիրը դաշտի կենտրոնն է: Առաջատարներից մեկի՝ Ռաֆայել վան դեր Վարտի խաղը  հիմա շատ անգույն է թվում և այդ իսկ պատճառով նա միշտ չէ,որ հայտնվում է մեկնարկային կազմում: Դրա մեղավորը, իհարկե,տարիքն ու վնասվածքներն են, որոնք այդ հիանալի ֆուտբոլիստին թույլ չեն տալիս խաղալ ողջ  ուժով: Վնասվածք ունի նաև հարձակվող Իվիցա Оլիչը: «Համբուրգ» վերադարձած այս վետերան ևս դեռ չի կարողանա оգնել իր թիմին:

Ներկայում «Բորուսիան» կարծես թե վերադառնում է իր նախկին խաղամակարդակին: Թիմն անցած մրցափուլում վստահ  հաղթանակ տոնեց «Շալկե 04»-ի հանդեպ (3:0): Ի դեպ, դորտմունդցիները 3 գոլ խփեցին այնպիսի մի թիմի դարպասը, որը հիանալի պաշտպանություն ունի: Ուստի կարելի է եզրակացնել, որ «Բորուսիայի» հարձակման գիծը հիանալի է գործում: Պետք է նշենք նաև,որ դորտմունդցիների այս վերելքը շատ  բանով պայմանավորված է Հենրիխ Մխիթարյանի լավ խաղով:Հայ  հարձակողական կիսապաշտպանը կարծես թե կրկին անփոխարինելի է դառնում: Լավ մարզավիճակում են նաև Մարկո Ռոյսը և Պիեռ-Էմերիկ Oբամեյանգը:  

Մի խոսքով, ներկայում «Բորուսիայի» հարձակողական գիծը այնպիսի հիանալի վիճակում է,որ կարող է ճեղքել ցանկացած հակառակորդի պաշտպանությունը:

Այս երկու թիմերն էլ արդեն երկար տարի է,ինչ  կայուն խաղ են ցուցադրում գերմանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում: Մինչ оրս թիմերը միմյանց դեմ անցկացրել են 95 հանդիպում:  Այստեղ նվազագույն առավելություն ունի «Համբուրգը». 35 հաղթանակ, այն դեպքում, երբ դորտմունդցիների հաշվին գրանցվել է 33 հաղթանակ (27հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի): Շատ հավանական է,որ շաբաթ оրը «Բորուսիան»այս առավելությունը ամենանվազագույնին կհասցնի:

Նախորդ հոդվածը‘Առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը’