‘Համ Ր.Հովհաննիսյանն է իրավացի, համ` Քոքոբելյանը ‘

1265

«Ժառանգությունը»` խորհրդարանական ընտրություններից առաջ իր նախընտրական ցուցակում «Ազատ դեմոկրատներին» հյուրընկալելուց հետո, այդ երկու քաղաքական ուժերի հարաբերություններում չեն պակասում դինամիզմն ու դրամատիզմը։ Շուրջ երեք ամիս Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վերցնել-չվերցնելու խնդիրն էր օրակարգում, եւ նաեւ այն հարցը, թե ով ցուցակից դրա շնորհիվ պետք է դառնա պատգամավոր։ Հիմա, երբ Ր. Հովհաննիսյանը վերջնականապես որոշեց գրել մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը, նաեւ հայտարարեց, որ ըստ նախնական (մինչեւ ընտրությունները) եղած պայմանավորվածության, նույնը պիտի աներ նաեւ«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խ. Քոքոբելյանը, ինչը վերջինս հիմա հրաժարվում է անել։ Այսինքն, նա շատ որոշակի Խ.Քոքոբելյանին մեղադրեց ստախոսության մեջ։ Դրան անմիջապես հետեւեց «Ազատ դեմոկրատների» նախագահ Խ.Քոքոբելյանի հայտարարությունն այն մասին, թե նման պայմանավորվածություն չի եղել։ Այսինքն, նա էլ Ր. Հովհաննիսյանին մեղադրեցստախոսության մեջ։
Մենք ձեռնպահ ենք մնում Հ. Թումանյանի հայտնի հեքիաթի` «…ու մինչ այսօր մարդը կնկան է ասում՝ «որ ասում եմ շաշ ես՝ շաշ ես էլի», կնիկն էլ՝ մարդուն» նման այս տեսարանում որեւէ մեկի կողմը բռնել։
Մենք սիրով հավատում ենք երկուսին էլ:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Նախորդ հոդվածը‘Ստոկհոլմում ABBA-ին նվիրված թանգարան կբացվի ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Զենիթը» երկրորդ պարտությունն է կրում’