‘Հայազգի Ալան Գոգբաշյանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան’

1716

Հայազգի Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ փոխարինելով տիկին Ջուդիթ Ֆարնուորթին։

Ֆարնուորթն անցնելու է դիվանագիտական մեկ այլ աշխատանքի։

Ալան Գոգբաշյանն իր պաշտոնավարումը կսկսի 2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում։

Կենսագրական տվյալներ

Ամբողջական անունը՝ Ալան Անդրանիկ Գոգբաշյան

2018-2019 Ռուսաց լեզվի դասընթաց

2017-2018 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Մարդկային ռեսուրսների միջազգային բաժնի ղեկավար, Մարդկային ռեսուրսների վարչություն

2014-2017 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավար, Ամերիկաների վարչություն

2011-2014 Ռաբաթ, փոխդեսպան

2008-2010 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Արտահանման լիցենզավորման թիմի ղեկավար, Զենքի չտարածման վարչություն

2008 Ընդունվել է Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն:

 

 

Նախորդ հոդվածը‘Անչելոտի․ «Ֆրենկի դե Յոնգին մեծ ապագա է սպասվում «Բարսելոնայում»’
Հաջորդ հոդվածը‘Ինտերպոլը մերժել է նախկին պատգամավորի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Կիևի դիմումը’