‘Հայազգի մարզիչը գլխավորեց Հունաստանի հավաքականը’

1233

Հունաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի գլխավոր մարզիչ Սերխիո Մարկարյանը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

70-ամյա մասնագետը փոխարինեց իտալացի Կլաուդիո Ռանյերիին, ով հավաքականից հեռացվել էր Ֆարերյան կղզիների հավաքականից կրած պարտությունից հետո: 

Հիշեցնենք, որ Սերխիո Մարկարյանը ժամանակին աշխատել է Պերուի հավաքականում, որի հետ դարձել է Կոպա Ամերիկա-2011-ի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև մարզել է «Պանատինաիկոս», «Իոնիկոս» և «Իրակլիս» ակումբները: 

Նախորդ հոդվածը‘Պետականության և տեսլականի «հարատև կռիվը»’
Հաջորդ հոդվածը‘Քիչ անց, Եռյակի նիստ՝ առաջնորդների մասնակցությամբ’