‘«Հայաստանը նախկին արդյունաբերական երկրից վերածվում է թույլ զարգացած գյուղատնտեսական երկրի»’

947

Հայաստանը նախկին արդյունաբերական երկրից վերածվում է թույլ զարգացած գյուղատնտեսական երկրի` այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը հասել է 19%-ի, իսկ արդյունաբերությանը` նվազել է մինչև 17-18%: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է իր արդյունաբերական հզորությունը, իսկ գյուղատնտեսությունը չի  զարգանում` մեխանիզացիայի բացակայության պատճառով: Շուրջ 150 հազար հա  չի մշակվում` ոռոգման համակարգերի բացակայության պատճառով, և ոռոգման հետ կապված իրավիճակը տարեցտարի վատթարանում է ջրային ռեսուրսների աճող դեֆիցիտի հետևանքով, ասել է նա: Գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագիրը նա արդյունավետ չի համարում:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով վճռի ընթացքում հնչեցրած հայհոյանքների համար ամբաստանյալները պատասխանատվության կենթարկվեն’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը ՀՔԾ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել ‘