‘Հայաստանը նշում է Սահմանադրության օրը’

810

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը:

Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», — ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Նշենք, որ այս տարի կառավարության որոշմամբ՝ հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են համարվում:

Նախորդ հոդվածը‘Կրկին հրդեհ «Սպայկայում»’
Հաջորդ հոդվածը‘Բուդաղյանի փաստաբանի բողոքը գլխավոր դատախազությունն ուղարկել է զինդատախազություն’