‘Հայաստանը ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայում երրորդ տեղն է զբաղեցրել ‘

6036

Հայաստանը ներկայացնող Թումոյի թիմը երրորդ տեղն է գրավել First Global միջազգային ռոբոտաշինության օլիմպիական խաղերում, որին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից:  

Հայաստանի թիմը մրցանակակիր է դարձել Grand Challenge մրցանակաբաշխությունում, որը վերաբերում է մարդկության շարունակականությունն ապահովող հայտնագործություններին ու նորամուծություններին:

Նույն անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի, առաջինը՝ միավորյալ Եվրոպայի թիմը:

FIRST Global-ը ռոբոտեխնիկայի ոլորտում կազմակերպվող տարեկան մրցություն է, որի նպատակն է պատանիների մոտ զարգացնել գիտության, տեխնիկայի եւ մաթեմատիկայի նկատմամբ սերը:

Այս ոլորտներում ապագայի լիդերներին ի հայտ բերելու միջոցով կազմակերպությունը նպատակ ունի խթանել աշակերտների ձգտումը՝  ձեռք բերելու գիտելիքներ եւ ունակություններ, որոնք նրանց պետք կգան անելու համար հայտնագործություններ, որոնք իրենց ծնողների ու նախնիների համար հրաշքի կամ գիտական ֆանտաստիկայի ոլորտից կթվային:  

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն տեղյակ չի եղել, որ Վրաստանը Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպի ներկայացուցիչը գեյերի մասին Կադիրովի խոսքերը «սոսկալի» է համարում’