‘Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ հարյուր անգամ. Մամուլ’

23690

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը: 2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար: Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին՝ հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա:

Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար: Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ: «Իհարկե, 3.5 անգամը պակաս տխուր է, քան 100 անգամը, բայց ամեն դեպքում՝ տխուր է»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘France Football. Ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը «Բարսելոնայից» կրած պարտության համար մեղադրում է Կասիլյասին’