‘Պերեսը «Բարսելոնայից» կրած պարտության համար մեղադրում է Կասիլյասին’

960

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպմանը կրած պարտության համար մեղավոր է «սերուցքայինների» դարպասապահ Իկեր Կասիլյասը: Այս մասին հայտարարել է լրագրող Պիպի Էստրադան իսպանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «El Chiringuito de Jugones» հաղորդման ժամանակ: Լրագրողի խոսքով, «Արքայական ակումբի» նախագահն իր շրջապատին ասել է, որ 2 թիմի միջեւ տարբերությունը դարպասապահների գործողություններն  էին:

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի թիմն արտագնա խաղում 2:1 հաշվով պարտություն կրեց կատալոնացիներից: Կասիլյասին, մասնավորապես, մեղադրում էին երկրորդ բաց թողած գոլի համար, որը խփեց կապտանռնագույնների հարձակվող Լուիս Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ հարյուր անգամ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի մասին’