‘ Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողները պահանջում են իրենց ընդգրկել երկրի հարկային դաշտում’

899

Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողները պահանջում են իրենց ընդգրկել երկրի հարկային դաշտում: Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, մոտ 10 հազար անհատ ձեռներեցներ, ովքեր զբաղված են ավտոմեքենաների ներմուծումով, պահանջում են իրենց նկատմամբ կիրառվեն հաստատագրված վճարներ, ինչը նրանց թույլ կտա հանրապետություն ներմուծել մեկից ավելի ավտոմեքենա: Ներկայումս, շարունակել է նա, մեկից ավելի ավտոմեքենա ներմուծելու համար անհրաժեշտ են բարեկամների, ազգականների ու ծանոթների անձնագրերը, քանի որ անհատ ձեռներեցներին Հայաստանում արգելված է ներմուծել մեկից ավելի ավտոմեքենա:

Հակառակ դեպքում հարկային ծառայություններն սկսում են զբաղվել իսկական «ռէկետով», շարունակել է ասոցիացիայի ղեկավարը: Նա գտնում է, որ հաստատագրված վճարներն անհատ ձեռներեցներին թույլ կտան օրինական հիմքերով երկիր ներմուծել անսահմանափակ թվով ավտոմեքենաներ: «Վերջին 23 տարիներին նրանցից ոչ մեկը պետությանը չի վճարել ոչ մի կոպեկ, բացառությամբ մաքսատուրքերի»,-շարունակել է Հովհաննիսյանը, նշելով, որ այդ մասին խոսել է նաև վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց հետ, բայց, անարդյունք: Ըստ նրա համեստ հաշվարկների, ավտոմեքենաներ ներմուծող անհատ ձեռներեցների հաստատագրված վճարների շնորհիվ պետությունը կստանա լրացուցիչ 10 մլն.դոլար:

Նշենք, որ 2013 թվականին նախորդ տարվա համեմատ բոլոր տեսակի ավտոմեքենաների ներմուիծման քանակն աճել է 6.4 հազար միավորով (կամ 18.5%), հասնելով 41.1 հազար միավորի: 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդ քաղաքապետի աղմուկ հանած ատենախոսության առիթով – Hraparak.am’
Հաջորդ հոդվածը‘Որոնվում են «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը և նրա տնօրենը’