‘Հայաստանի արտաքին պարտքն աճել է. Մամուլ’

916

Հայաստանի արտաքին պարտքն աճել է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների`«ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 17 629.42 մլն դոլար, որը 2012թ. սեպտեմբերի վերջի նկատմամբ ավելացել է 95.50 մլն դոլարով»: Պաշտոնական աղբյուրը մանրամասնել է նաև պարտքի գոյացման պատճառները. «Համախառն արտաքին պարտքի 41.39%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 11.48%-ը` մասնավոր հատվածում, 9.58%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 25.21 %-ը\’ առևտրային բանկերում, իսկ 12.34%-ը տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջ-ֆիրմային վարկերի տեսքով»: «Նկատեցի՞ք`ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը գոյացել է բանկերում, սա էլ, թերևս, բանկիրի հոգեբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի «շնորհքն» է»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը՝ «հարամ» գործ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կարևորը փողն է. Մամուլ’