‘Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը՝ «հարամ» գործ. Մամուլ’

1241

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա: Խոսքը քննիչների, հետախույզների, շարքային ոստիկանների աշխատատեղերի մասին է: Արդեն մի քանի ամիս է՝ այս 60 թափուր տեղը չի հաջողվում լրացնել:

Վերջին տարիներին «Հայկական ժամանակը» բազմիցս գրել է այն մասին, որ իրավապահ համակարգում, հատկապես ոստիկանների ու քննիչների շրջանում, լուրջ դժգոհություններ կան: Տեղեկացրել է նաև համակարգը զանգվածային լքելու դեպքերի մասին: Առաջին անգամ այդպիսի ալիք առաջացավ 2009 թվականին, երկրորդ ալիքը 2011-ին էր: Ոստիկանությունն իհարկե մինչ օրս պաշտոնապես չի ընդունում, որ կադրային այսպիսի խնդիր ունի: Սակայն Իջևանի նման փոքր քաղաքի օրինակը, որտեղ ընդհանրապես աշխատատեղի մեծ պահանջարկ կա, ցույց է տալիս իրավապահ համակարգի վարկաբեկման աստիճանը: Մարդիկ, երիտասարդները նախընտրում են անգործ մնալ, խոպան գնալ, ընդհանրապես արտագաղթել, բայց ոստիկանություն չմտնել և չաշխատել: Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվել էլ է որպես՝ «հարամ» գործ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բոլոր դժբախտությունները հենց «հանցակազմի բացակայության» մեջ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին պարտքն աճել է. Մամուլ’