‘Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկերը մեկ տարում աճել են 2.5 անգամ’

1291

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել են 1.8 տրլն դրամ, աճը տարեկան կտրվածքով` 12,5 % , իսկ չորրորդ եռամսյակում`5,9 %: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.7 տրլն դրամ:

Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) դրամային վարկերը կազմել են 37.8 % կամ 627.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 62.2 % կամ 1.031 մլրդ դրամ: Դրամային վարկերը տարվա կտրվածքով աճել են 15,6%, իսկ չորրորդ եռամսյակում`7,6%: Արտարժույթով վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 4.7 %, իսկ չորրորդ եռամսյակում` 3,5 %:

Բանկային վարկերի կառուցվածքում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են 5,4 % կամ 96.5 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 77.7 %, իսկ IV եռամսյակում` 7%: Երկարաձգված վարկերի մասնաբաժինը վարկերի ընդհանուր պորտֆելում մեկ տարում ավելացել է 2 տոկոսային կետով , իսկ չորրորդ եռամսյակում` 0.1 տոկոսային կետով:

Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2013 թվականի վերջին կազմել է 1.2% կամ 21.3 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 2.5 անգամ, իսկ IV եռամսյակում կրճատվելով` 18.2%: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը համախառն վարկային պորտֆելում մեկ տարում աճել է 0,7 տոկոսային կետով, իսկ IV եռամսյակույմ նվազել 0.3 տոկոսոյին կետով:

Երկու դեպքում էլ (երկարաձգված և ժամկետանց ) աճի դինամիկան հիմնականում ապահովել են կարճաժամկետ վարկերը: Երկարաձգված վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 66,4% կամ 64.1 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում` 95 % կամ 20.2 մլրդ դրամ:

Ըստ աղբյուրի, դրամային վարկերի տոկոսադրույքները մեկ տարում իջել են 0.95 տոկոսային կետով, իսկ չորրորդ եռամսյակում`0.76 տոկոսային կետով, 2013 թվականի դեկտեմբերին միջին հաշվով կազմելով 15.04%: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 31.12.13թ.դրությամբ կազմել է 405,12 դրամ / դոլար): 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն՝ արատավոր բարքեր ունեցող երկրների քառյակում’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականի պետբյուջեն կատարվել է 41.5 մլրդ դրամի պրոֆիցիտով. Պաշտոնական տվյալներ’