‘Հայաստանի գրողների միության նախագահությունը սգում է Հրաչյա Բեյլերյանի կորուստը’

1340

Հայաստանի գրողների միության  նախագահությունը խոր վշտով հայտնում է, որ 2013թ. դեկտեմբերի 13-ին վախճանվեց ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Հրաչյա Հայկի Բեյլերյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու նրա պոեզիայի բազմաթիվ երկրպագուներին: Բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միության նախագահությունից, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբեռի 16-ին ժամը 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքում (Մարշալ Բաղրամյան 3):  

Նախորդ հոդվածը‘Գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպշիկ. Սարգսյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել աշխուժացնելու հաշտության գործընթացը, ինչը լավատեսության հիմք է տալիս’