‘Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան’

1215

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել էԹուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով: Ինը թիմ բաժանվել են երկու խմբի: Խմբային մրցաշարիավարտից հետո, խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ ևօլիմպիական մրցակարգով կորոշեն մրցաշարի հաղթողին: Իսկ երկու խմբերում երրորդ և չորրորդտեղերը զբաղեցրած հավաքականները կխաղան միմյանց հետ:

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը ընդգրկվել է Ա խմբում, որտեղ կմրցիԹուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Բ խմբումկպայքարեն Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:

Հանդիպումները կկայանան «Աշգաբատ» և «Կոպետդաղ» մարզադաշտերում: Մրցաշարի հաղթողըկստանա 20 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղըզբաղեցրած թիմը՝ 5 հազար ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանըհավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

 

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան «Բանանց»

Դավիթ Ազատյան «Միկա»

 

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Սամվել Իգիթյան «Բանանց»

Խաչատուր Թոփալյան «Միկա»

Միքայել Ալեքսանյան «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Ստեփան Հարությունյան «Բանանց»

 

Կիսապաշտպաններ

Սամվել Խաչիկյան «Փյունիկ»

Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Հայկ Գալստյան «Միկա»

Վլադիմիր Բաբայան «Իմպուլս»

Էդգար Բարսեղյան «Իմպուլս»

Գառնիկ Հովակիմյան «Բանանց»

 

Հարձակվողներ

Տիգրան Ղազարյան «Բանանց»

Ռաֆայել Դարբինյան «Բանանց»

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

 

Ներկայացանում ենք Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի խաղացանկը

 

20.09 Հայաստան-Ղրղզստան 16:00 (Երևանի ժամանակով)

21.09 Ղազախստան – Հայաստան 16:00

22.09 Հայաստան-Թուրքմենստան 19:00

24.09 Ռուսաստան-Հայաստան 16:00

 

Նախորդ հոդվածը‘Լուչեսկու. Մեզ բարդ խաղ է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 19-ին՝ Հայաստան – Չեխիա կանանց ազգային հավաքականների ընտրական հանդիպում’