Հայաստանի շախմատի առաջնություն․ Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանն առաջատարներն են

235

Ավարտվել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 5-րդ խաղափուլը։

Այս պահին տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, ով 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և 1.5 միավորով առաջ է 2-5-րդ տեղերը կիսող 4 գրոսմայստերներից:

3 միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, ով 5 հնարավորից ունի 4 միավոր: Երկրորդ տեղում է Ասյա Եդիգարյանը՝ 3.5 միավոր, երրորդ տեղում՝ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:

Նախորդ հոդվածը10-15 դիմակավոր ադրբեջանցիներ ներխուժել են ավտոբուս և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին․ ՄԻՊ
Հաջորդ հոդվածըՄադուրոն մտադիր է մասնակցել Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողովին