Մադուրոն մտադիր է մասնակցել Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողովին

255

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը Արգենտինայի կառավարությանը ծանուցել է Բոլիվարիական Հանրապետության առաջնորդի ծրագրերի մասին՝ մասնակցելու Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների միության գագաթնաժողովին, որը կայանալու է Բուենոս Այրեսում, հունվարի 24-ին, տեղեկացրել է Clarin թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ Մադուրոն մտադիր է գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել դրա անցկացումից քիչ առաջ։

Միաժամանակ, պարբերականը հաղորդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի թիմը, որը Բուենոս Այրես կժամանի հունվարի 23-ին, արդեն քննարկում է Մադուրոյի հետ հանդիպելու հնարավորությունը։

Վենեսուելայի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ լուրն ի հայտ գալուց հետո ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ խնդրել են Մադուրոյին Արգենտինայում անցանկալի անձ հայտարարել։

Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների միությունը տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում Ամերիկայի 35 պետություններից 33-ը՝ ԱՄՆ-ից և Կանադայից բացի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի շախմատի առաջնություն․ Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանն առաջատարներն են
Հաջորդ հոդվածըՊերեսը կհեռանա՞ Մադրիդի Ռեալից