‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումը դժվար է ցանկացած թիմի համար. Դիկ Ադվոկատ’

1322

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի արդեն հարազատ պատերի ներքո: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտն օրեր անց կընդունի Հայաստան-Սերբիա հանդիպումը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատաստխան Սերբիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամուլի ծառայությունը ներկայացնում է մարզչի ակնկալիքները և սպասումները Հայաստանի հետ խաղից:

Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստան-Սերբիա առաջիկա խաղից:

-Ես հույս ունեմ, որ այն հրաշալի մեկնարկ կլինի Սերբիայի հավաքականի համար: Հայաստանի հետ հանդիպումը դժվար է ցանկացած թիմի, այդ թվում` մեզ համար: Սակայն սա մի նոր սկիզբ է, և ես լավատես եմ այս հարցում: Առաջիկայում մենք 8 «եզրափակիչ» խաղ ունենք, որոնցից առաջինը կկայանա Հայաստանում, որը շատ կաևոր է:

Արդյոք ծանո՞թ եք հայկական թիմի հնարավորություններին և ի՞նչ կասեք այդ մասին:

-Իմ կարծիքով` Հայաստանի հավաքականը շատ լավ կազմակերպված է: Նրանք ուժեղ պաշտպանություն ունեն և կարող են սպասել արագ հակագրոհներ կազմակերպելու հնարավորությանը: Նրանց ֆուտբոլիստները շատ կենտրոնացած են և հաշվի են առնում ցանկացած մանրուք:

Հայաստանի հավաքականի կազմում մի ֆուտբոլիստի կառանձնացնե՞ք:

-Ես միշտ խոսում եմ թիմի մասին և ոչ անհատների: Իմ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է մեր թիմի վրա, սակայն, բնականաբար, մենք վերլուծում ենք նաև Հայաստանի հավաքականին բնորոշ բոլոր առանձնահատկությունները:

Ձեր կարծիքով ո՞վ է մեր խմբի ֆավորիտը և ինչպիսի՞ հնարավորություններ ունի Ձեր թիմը:

-Չնայած այն բանին, որ Պորտուգալիայի ազգային թիմը պարտվեց Ալբանիայի հետ առաջին խաղում, միևնույնն է` նրանք շարունակում են մնալ ինձ համար առաջին ֆավորիտը: Ես գտնում եմ, որ Սերբիան ընտրական փուլը հաղթահարելու մեծ հնարավորություն ունի: Այս «ճանապարհին» մենք պետք է ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր հակառակորդի վրա, քանի որ այս խումբը շատ ուժեղ է:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի և Վարվառա Հայրապետյանի

Հ.Գ. Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում կայացած խաղում 2-1 հաշվով զիջեց Դանիայի հավաքականին: Մեր ընտրանին ընդգրկված է I խմբում և ընտրական փուլը հաղթահարելու համար կպայքարի Պորտուգալիայի, Դանիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Հայաստան-Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Մաքսակետ կլինի, բայց անունը կդնենք «հսկիչ կետ». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Նմուշներ սահմանադրականության մասին հայոց մեծամեծերի պատկերացումներից’