‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Նմուշներ սահմանադրականության մասին հայոց մեծամեծերի պատկերացումներից’

3924

Սերժ Սարգսյան. «Ուզենք՝ 50 տոկոս կխփենք, ուզենք՝ 60 տոկոս կխփենք, ուզենք՝ 100 տոկոս կխփենք, ինչքան ուզենք՝ կխփենք: Ուզենք՝ նորից տաս հոգու կգնդակահարենք, ուզենք՝ հարյուրավոր մարդկանց բանտ կնետենք: Ուզենք՝ ՄԱԿ-ի ամբիոնից թուրքերին գրողի ծոցը կուղարկենք: Ուզենք՝ հեռահար հրթիռներով Ադրբեջանի քաղաքները կռմբակոծենք: Ուզենք՝ քրեական հանցագործին մարզպետ կնշանակենք: Ուզենք՝ շաքարի բիզնեսը Սամոյից կառնենք, ուրիշին կտանք. էս փոքր երկրում հո տաս հոգու չե՞նք տալու»:

Վովա Գասպարյան. «Ոստիկանության հակառակորդներն են հանցագործները, կրիմինալը և ընդդիմադիր քաղաքական-հասարակական կազմակերպությունները: Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել. Արզնիում կայացած զորավարժությունները վկա, ամեն»:

Հովիկ Աբրահամյան. «Հարգելի ընդդիմադիրներ, թեեւ ես ժամանակին ինքնաքննադատաբար ասել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, բայց օգնեք ինձ հասկանալ՝ ձեր ուզածն ի՞նչ է: Իշխանափոխությու՞ն եք ուզում: Չի լինելու դա: Ի՞նչ է՝ նոր մարտի մեկ ե՞ք ուզում: Թողեք գործ անենք, չե՞ք տեսնում, որ օրուգիշեր տառապում ենք ազգի հոգսերով»:

Աշխարհի որեւէ նորմալ երկրում մտքի նման գոհարներ շաղ տվող իշխանավորը մեկ օր անգամ չէր կարող մնալ իր պաշտոնում: Մինչդեռ մեզ մոտ բավական չէ, որ մնում են, այլեւ սպառնում են սահմանադրական փոփոխությունների միջոցով հավերժացնել իրենց իշխանությունը: Իսկ պետական քարոզչամեքենան արդեն իսկ թմբկահարում է, թե ինչպես են Սերժիկը, Վովան, Հովիկն ու Լիսկան, ձեռք ձեռքի տված, հայ ժողովրդին երջանկացնելու մարդակենտրոն սահմանադրությամբ*, որի ընդունվելուց հետո բորենիները հրեշտակ են դառնալու, իսկ երկիրը՝ դրախտավայր: Տեսնենք, ուրեմն, թե աշնանային քաղաքական գործընթացներում ընդդիմությունն ու ժողովուրդն ի՛նչ պատասխան են տալու ցինիզմի այս շքահանդեսին: Ժողովրդական զանգվածների ակտիվ մասնակցության պարագայում, այս անգամ, հաստատ, ավազակապետության համար «խիյարը թարս ա բուսնելու»:

*Ծանոթագրություն. Կարծես կապկակենտրոն սահմանադրություն էլ է լինում: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումը դժվար է ցանկացած թիմի համար. Դիկ Ադվոկատ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար – օգոստոս ամիսներին կրճատվել է 3.9 տոկոսով ‘