Հայաստանի 13 շախմատիստ կմասնակցի ԵԱ-ին

223

Հայաստանը 13 մասնակից կունենա մարտի 2-ից 14-ը Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի անհատական առաջնությունում, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 499 շախմատիստներ:

Առաջնության վարկանիշային առաջին համարը Գաբրիել Սարգսյանն է, երկրորդը՝ Հայկ Մարտիրոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչները․

Գաբրիել Սարգսյան՝ 2699

Հայկ Մարտիրոսյան՝ 2686

Մանուել Պետրոսյան՝ 2634

Շանթ Սարգսյան՝ 2630

Սամվել Տեր-Սահակյան՝ 2616

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2597

Մամիկոն Ղարիբյան՝ 2486

Արմեն Բարսեղյան՝ 2395

Էմին Օհանյան՝ 2385

Ալեքս Սահակյան՝ 2343

Ռոբերտ Փիլիպոսյան՝ 2314

Վահե Դանիելյան՝ 2307

Սարգիս Մանուկյան Արայի՝ 2163

Նախորդ հոդվածը«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Խվիչա Կվարացխելիային
Հաջորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 098-ի