«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Խվիչա Կվարացխելիային

225

Իտալական «Նապոլին» ամռանը նոր պայմանագիր կառաջարկի թիմի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային։ 22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կրկնակի կբարձրանա, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Այժմ Կվարացխելիայի տարեկան աշխատավարձը 1,2 միլիոն եվրո է։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Կվարացխելիան անցած ամռանն է միացել «Նապոլիին»։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալական թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Նապոլին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըThe Best. Մեսսիի ընտրությունը
Հաջորդ հոդվածըՀայաստանի 13 շախմատիստ կմասնակցի ԵԱ-ին