‘Հայաստանն ազատ համացանցով երկրների ցուցակում է ընդգրկել’

1192

Ժողովրդավարության օժանդակության ԱՄՆ-ի Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը Հայաստանն ազատ համացանցով երկրների ցուցակում է ընդգրկել։

«Ազատություն ցանցում — 2014» կազմակերպության ամենամյա հինգերորդ զեկույցում գնահատվել է 65 երկրների ինտերնետի ազատության մակարդակի գնահատումը 100–միավորանոց սանդղակով։ 0–ից 30 միավոր են ստանում այն երկրները, որտեղ ինտերնետի ազատություն կա, 31-60` ինտերնետի մասնակի ազատություն, 61-100 միավոր` ինտերնետի ազատության բացակայություն։

«Ցանցում ազատ» երկրներ են համարվում Իսլանդիան, Էստոնիան, Ավստրիան, ԱՄՆ–ն, Կանադան, Իտալիան, Հունգարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ–ը, Արգենտինան, Ֆիլիպինները, Ճապոնիան, Հայաստանը, Վրաստանը, Քենիան, Բրազիլիան և Կոլումբիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանցի մասնակի ազատությամբ» երկրների ցուցակում մոտ 50 երկիր է ընդգրկված, ներառյալ` ՌԴ–ն։ Ռուսաստանը, իրավապահների կարծիքով, այս տարի հավաքել է 60 միավոր։ Զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին տարիներին ռուսական կառավարությունը խստացրել է ցանցում կատարվածը վերահսկելու փորձերը։ Մասնավորապես, Freedom House-ը նշում է 2014 թվականին ընդունված նորմատիվ ակտերը, որոնց համաձայն ինտերնետ–ընկերությունները պահպանում են ՌԴ քաղաքացիների տվյալները ռուսական սերվերներում, իսկ հայտնի բլոգերները պետք է գրանցվեն հեռուստահաղորդակցային կարգավորիչի մոտ։

Զեկուցողները նշում են, որ վերջին տարում ՌԴ–ում ինտերնետի ազատության մակարդակը նվազել է 6 կետով և վերջին հինգ տարիներին` 11 կետով։

Զեկուցողների կարծիքով, «առանց ինտերնետի ազատության» երկրների ցուցակում են Բելառուսը, Թաիլանդը, Գամբիան, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բահրեյնը, Ուզբեկստանը, Վիետնամը, Եթովպիան, Կուբան, Չինաստանը, Սիրիան, ցուցակը եզրափակում է Իրանը, որը հավաքել է 89 միավոր։ Freedom House–ը նշում է, որ Իրանի այս ցուցանիշները բացատրվում են սոցիալական ցանցերի փակումով, իշխանությունների` քաղաքական և սոցիալական կոնտենտի տեղադրման խոչընդոտելու, բլոգերների ձերբակալության դեպքերի հետ։

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Կարևոր է, որ Հայաստանը ճիշտ աշխատի իր ընտրած միությունում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի տնտեսության աճը 2015թ.–ին կարող է կազմել 3,3%. ԱՄՀ’