‘Հայաստանն ավարտում է բանակցություններն ամերիկյան Contour Global ընկերության հետ՝ Որոտանի ՀԷԿ-ի վերաբերյալ ‘

939

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ավարտում է բանակցություններն ամերիկյան Contour Global ընկերության հետ, Որոտանի կասկադ ՀԷԿ-ի արդիականացման նպատակով ներդրումներ ներգրավելու կապակցությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքերով, մի քանի ամիս առաջ ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերել ՀԷԿ-ի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ներդրումներ կատարելու առումով: Օրերս Contour Global ընկերությունը հայտարարեց, որ այդ նպատակով պատրաստ է ներդնել 180 մլն.դոլար: «Նախարարի բանակցութոյւններն ամերիկյան ընկերության հետ արդեն թևակոխել են ավարտական փուլ»,-ասել է Հարությունյանը, հղում կատարելով նախարարին:

Ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ քննարկվում է ամերիկյան ընկերությանը Որոտանի կասկադի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը վաճառելու հնարավորությունը, որը մտադիր է ներդրումներ կատարել այն արդիականացնելու նպատակով: Կասկադի շահագործման ռեսուրսը, որը գործարկվել է 40 տարի առաջ, գործնականում արդեն սպառվել է: Կասկադի արդիակնացման նպատակով գերմանական KfW բանկը տրամադրել էր 51 մլն.եվրո: Ըստ նախարարի, Կասկադն ամբողջովին արդիականացնելու համար անհրաժեշտ է 200 մլն.դոլար: Կասկադի սահմանված նախագծային հզորությունը կազմում  է 400 ՄՎտ, ինչը ծածկում է Հայաստանի էներգահամակարգի պիկային հզորությունները, կարգավորում հաճախականությունը Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ էլեկտրաէնբերգիայի փոխանցման ընթացքում: 2013 թվականի 9 ամիսներին Կասկադը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 9.7%-ով, մինչև 733.6 մլն.կՎտ/ժամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 812 մլն.կՎտ/ժամի փոխարեն: Ամերիկյան ամերիկյան Contour Global ընկերությունն ստեղծվել է 2005 թվականին, ներկայիս տնօրեն Ջոզեֆ Բրանդտի և Reservoir Capital Group ընկերության  կողմից: Contour Global ընկերության կենտրոնը գտնվում է Նյու-Յորքում: Ընկերությունը 17 երկրներում տիրապետում է 33 էլեկտրակայաների, որոնք օգտագործում են զանազան տեխնոլոգիաներ (վերականգնվող էներգիայի արտադրություն` ջրի, քամու, արևային էներգիայի և բիոզանգվածի միջոցով), որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3000 ՄՎտ: Ընկերությունն ունի 1650 աշխատակից: 

Նախորդ հոդվածը‘Ուգո Չավեսի «խելահեղությունները»՝ մահվանը նախորդած տարիներին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը հստակ ժամանակացույցով Ադրբեջանին է մատակարարել պատվիրված Մի-35Մ ուղղաթիռների հիմնական խմբաքանակը’