‘Հայաստանում արձանագրվող գնաճը նոնսենս է. Մամուլ’

1177

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի՝ այս տարվա նոյեմբերին, անցած տարվա նոյեմբերի համեմատ՝ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով։ Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 5.4 տոկոսով։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Առաջին հայացքից՝ այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի։ Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ էր արձանագրում՝ 71 տոկոս, 82 տոկոս և այլն։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեպքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ։

Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած ցուցանիշների, օրինակ, հոկտեմբերին աշխարհում պարենամթերքի գներն անցած տարվա հոկտեմբերի համեմատ նվազել են 12 տոկոսով (նոյեմբերի տվյալները կհրապարակվեն հաջորդ շաբաթ)։ Ազատ շուկայական տնտեսության սկզբունքների տեսակետից՝ այդ պայմաններում Հայաստանում արձանագրվող գնաճը նոնսենս է։ «Միակ բացատրությունն այն է, որ Հայաստանն իրականում ապրում է ոչ թե ազատ շուկայական տնտեսվարման սկզբունքներով, այլ օլիգարխիկ-մենաշնորհային սկզբունքներով»,–հավելում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Երևան ջուրը» 100 աշխատակցի է կրճատելու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը զգուշացնում է, որ Պուտինի այցի օրը Երևանում երթևեկությունը կաթվածահար է լինելու’