‘Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 4.4 %-ը միանում է dial –up կապի միջոցով’

871

Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծամասնությունը հանդիսանում է Beline ցանցի բաժանորդ: Ինչպես վկայում են հետազոտությունների արդյունքները, որոնք անց են կացվել «Նոյ ֆիրմա» կոոպերատիվի կողմից, «Ինտերնետ-հանրություն» ՀԿ պատվերով Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից, 21%-ը` նախընտրում է 8,1-16 Մբ/վրկ, 14,9 %-ը` 16,1-24 Մբ/վրկ, 14,3 %-ը` 4,1-8 Մբ/վրկ արագությունը: Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տալիս, որ օգտատերերի 48.9 %-ն ամսական օգտագործում է 1,1-ից մինչև 10 ԳԲ ինտերնետ, 20,2%-ը` 10-100 ԳԲ, 16,1 % -ը` 501-1000 MB, 8,6 % -ը` 1-500 ՄԲ, 4,8 %-ը` 100.1 ԳԲ-ից մինչև 1.0 ՏԲ: Հայտնում է Արմինֆոն:

Միևնույն ժամանակ, Հայաստանում օգտատերերի 32.7 %-ը միանում է ինտերնետին IDSL տեխնոլոգիաների միջոցով: Երկրորդ տեղում է անլար 3G/4G ցանցը`21,5 %: Օգտատերերի 21.1 % — ը նախընտրում է օգտվել օպտիկական մալուխից, 17.6 %-ը` WiFi կապից: Օգտատերերի 8.2 %-ն ինտերնետից օգտվում է կաբելային հեռուստատեսության ծառայության հետ համատեղ, 4.4 %-ը միանում է dial –up կապի միջոցով, իսկ 2,4 %-ը տեղական ցանցի միջոցով:

Ուսումնասիրությունը նաև բացահայտեցին, Հայաստանում օգտատերերի 32.9%-ը օգտվում ինտերնետից օրական 3-6 ժամ, 27.1 % -ը`ավելի քան 6 ժամ, 23.1 %-ը` օրական 1-ից 3 ժամ, իսկ 16.1 % -ը` մեկ ժամից պակաս:

Հետազոտությունը կատարվել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում եւ Հայաստանի 10 մարզերում: Հարցվածներից 1474 հոգի հանդիսացել են ինտերնետի օգտատերեր: 

Նախորդ հոդվածը‘Ռեմբոները կառավարությունից. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում խաղաղ երթերն ավարտվել են բռնություններով’