‘Հայաստանում Իսրայելի դեսպան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վեր է ածվել քաղաքական շահարկումների առարկայի’

909

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները կարելի է բնորոշել որպես դրական, անհրաժեշտ է ավելի մեծ ջանք գործադրել դրանց հետագա զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում  Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը:

Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ Իսրայելի նախագահ Ռեուվենգ Ռիվլինը բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, արդյոք դա հնարավոր է մարդկության դեմ ոճրագործության 100-ամյա տարելիցի նախաշեմին, դեսպանը նշել է. «Ռիվլինն այդ մասին հայտարարել է մինչև Իսրայելի նախագահ ընտրվելը: Բացի այդ, Իսրայելում բոլոր որոշումները կայացնում է Քնեսետը: Այդ հարցը քննարկվել է մեր խորհրդարանում: Իսրայելի ժողովուրդը սրտահույզ է վերաբերվում այդ հարցին, սակայն, դժբախտաբար, այն վեր է ածվել քաղաքական շահարկումների առարկայի: Մենք կարող ենք միայն ակնկալել, որ այդ ուղղությամբ Երևանի և Անկարայի միջև երկխոսություն կսկսվի», — հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում նշել են Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձը: Իր ելույթում Իսրայելի դեսպանը հաղորդել է Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու Թել Ավիվի մտադրության մասին:

Նախորդ հոդվածը‘Կազիմիրով. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ չունի’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը խստագույնս դատապարտում է Ս. Սարգսյանի գլխավորությամբ վարչակազմի մոտեցումն ու գործելաոճը’