‘Հայաստանում մեկնարկել են հրամանատարա-շտաբային զորավարժությունները ‘

1284

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման և վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը 6 ամիս բացակայելու դեպքում 3000 դրամ տուգանելը հակասահմանադրական չի համարում ‘
Հաջորդ հոդվածը‘«Կրասնոդարը» մտադիր է կրկնապատկել Մովսիսյանի աշխատավարձը’